ԶՈՒ ԳՇ գաղտնիության ռեժիմի ապահովման ծառայություն

ՀՀ ԶՈՒ ԳՇ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Ֆելիքս Մկրտչյան

գնդապետ

Ավելին

Բաժնի գործունեության մասին

ՀՀ ԶՈւ ԳՇ ութերորդ բաժինը ԶՈւ գլխավոր շտաբի կառուցվածքային ստորաբաժանում է, որը խաղաղ և պատերազմական ժամանակ ապահովում է ՀՀ զինված ուժերում ծածկագրային ծառայության ու գաղտնիության ռեժիմի կազմակերպման, ապահովման, ղեկավարման և վերահսկողության ուղղությամբ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի գործունեության իրականացումը։

Կազմավորման օրվանից ԶՈւ ԳՇ ութերորդ բաժինը ղեկավարել են`

  • 1992-1994թթ. - մայոր Ալեքսանդր Արմենի Բարխուդարյանը,
  • 1994-2003թթ. - փոխգնդապետ Արթուր Զեյնալի Աղաջանյանը,
  •  2004-2011թթ. - գնդապետ Լևոն Արարատի Մաթոսյանը,
  • 2011-2022թթ. - գնդապետ Ռուստամ Աշոտի Կարապետյանը։