ԶՈՒ ԳՇ ՀՐԹԻՌԱՅԻՆ ԶՈՐՔԵՐԻ ԵՎ ՀՐԵՏԱՆՈՒ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Վարչության գործունեության մասին
ՀՀ պաշտպանության նախարարի 1993 թ. հոկտեմբերի 30-ի հրամանով հոկտեմբերի 19-ը ճանաչվել է որպես հրթիռային զորքերի և հրետանու օր:
ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերը և հրետանին համալրված է հրթիռային, հրետանային և հակատանկային բրիգադներով, գնդերով, առանձին հրետանային և ռեակտիվ հրետանային դիվիզիոններով:
ՀՀ ԶՈՒ հրթիռային և հրետանային զորամասերի ծառայության կազմակերպման գործում մեծ է ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու վարչության դերը:
ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերը և հրետանին վերազինվում են մեծ հեռահարությամբ, գերճշգրիտ հրթիռային, համազարկային կրակի ռեակտիվ համալիրներով և հակատանկային կառավարվող հրթիռային համակարգերով, ինչը հնարավորություն է տալիս բարձր արդյունավետությամբ խոցելու ինչպես մեծ հեռավորության վրա գտնվող հակառակորդի ռազմավարական օբյեկտները, այնպես էլ պաշտպանության ամբողջ խորությամբ կենդանի ուժն և զրահատեխնիկան: