Նկարագրություն
Ռազմական ինժեներն արհեստավարժ զինվոր է, որը ծառայում է ցամաքային զորքերի ինժեներական զորամասերում, ինչպես նաև բոլոր զորատեսակներում և հատուկ զորքերում ու ստորաբաժանումներում:
Հայտնի է, որ դեռևս ՔԾԱ 2-րդ դարում ինժեներներ էին անվանում մարտական մեքենաների (բաբան, բալիստա, կատապուլտ և այլն) ստեղծողներին և դրանց օպերատորներին: Ինժեներներ էին անվանում նաև պիոներների ջոկատին որոնք սարքավորում էին ամրաշինական կառույցներ, ականներ փորողներին, կամուրջներ և ճանապարհներ կառուցողներին: Ինժեներական ջոկատներ կայն նաև Տիգրան Մեծի զորքերում և զինված էին սակրներով` որտեղից էլ առաջացել է սակրավոր բառը:
Ինժեներ բառը ֆրանսերենից թարգմանաց նշանակում է ստեղծագործ:
Ինժեներական ստորաբաժանումները, որպես կանոն սկսում են պատերազմը և շարունակում են իրենց գործը պատերազմի ավարտից դեռ շատ երկար ժամանակ հետո: Նրանք շատ մեծ գործնեություն են ծավալում նաև խաղաղ ժամանակ, ինչպես նաև բնածին և տեխնածին աղետների հետևանքների վերացման ընթացքում:
Ինժեներական զորքերը զբաղվում են պաշտպանական բնագծերի, ամրացված շրջանների կառուցումով, տարածքի կահավորումով և բարեկարգումով, անցկացնում են ինժեներական հետախուզություն, իրականացնում են ականապատում և տարածքի ու օբեկտների ականազերծում, սարքավորում են ճանապարհներ, կամուրջներ, հակազդում են հակառակորդի հետախուզական համակարգերին, մասնակցում են զորքերի քողարկմանը:
Ինժեերական զորքերի կազմի մեչ մտնում են ինժեներասակրավորային, ճանապարհային, կամրջային, ինժեներատեխնիկակն ստորաբաժանումները, ղեկավարման որոշ օրգաններ, վթարավերականգնողական և հումանիտար ականազերծման ստորաբաժանումներ:
Ինժեներական զորքերը որպաս կանոն կատարում են ինժեներական ապահովման առավել բարդ խնդիրները, որոնց համար պահանջվում է հատուկ ինժեներական տեխնիկայի կիրառում և մասնագիտական պատրաստվածություն:
Դրական և բացասական կողմերը նույն են ինչը որ այլ ռազմական մասնագիտություններինը: Առանձին կարելի է նշել ինժեներական աշխատանքների կատարման դրական փորձը: Այդ գիտելիքները անպայման պետք կգան ծառայությունն ավարտելուց հետո:
Արցախյան գոյամարտին մեծ մասնակցություն ունեցան դեռևս սաղմնաին վիճակում գտնվող ինժեներական զորքերը: Մեր կողմից տեղադրվել են հարյուրհազարից ավելի հակատանկային և այդքան էլ հակահետևակային ականներ, որոնք մեծ նշանակություն ունեցան Արցախի հանրապետության, Բերձորի միջանցքի, հայ-ադրբեջանական սահմանների պաշպանական այլ դիրքերի ամրացման գործում:
1993 թվին պաշտպանական մարտերում սեպտեմբերի 5-8-ը ադրբեջանական բանակը մեր կողմից տեղադրված ականների վրա կորցրեցին 14 զրահաօբյեկտ (տանկեր, հետևակի մարտական մեքենաներ, զրա-համեքենաներ):
Ի նշանավորումն այդ հաջողության սեպտեմբերի 7-ը ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով որպես ինժեներական զորքերի օր մտցվեց ռազմական տոնացույցի մեջ:
Հիմնական առանձնահատկություններ
- Ռազմական կրթություն կամ հատուկ վերապատրաստում:
- Տեխնիկական ըբռնողականություն:
- Կազմակերպչական ունակություններ:
- Տարածական երևակայություն:
- Վճռականություն:
- Օպերատիվ, ինչպես նաև երկարաժամկետ հիշողություն:
- Ֆիզիկական պատրաստվածություն և մտավոր ունակություններ:
- Հավասարակշռություն:
- Կամքի ուժ:
- Ֆիզիկական դիմացկանություն:
- Ճշգրիտ առարկաների և համակարգչային հիմունքների իմացություն:
Առօրյա պարտականություններ
Ինժեներական ստորաբաժանումների ղեկավարում.
- Ինժեներական դասակի հրամանատար, եթե ավարտել է ռազմաուսումնական հաստատություն ինժեների մասնագիտությամբ:
- Ինժեներասակրավորական ջոկի հրամանատար, եթե ընտրվել է ծառայության ինժեներասակրավորային ստորաբաժանման կազմում պետք է ունենա տեխնիկական որոշ գիտելիքներ և կազմակերպչական ունակություններ:
- Ինժեների դասակի հրամանատարներ են դառնում նաև ավարտելով ՌԴ, Իտալիայի, Գերմանյայի ռազմաուսումնական հաստատությունները:
Մարտական խնդիրների կատարում.
- Ինժեներական սորաբաժանումները մարտական խնդիրներ են կատարում ինչպես պատերազմական այնպես էլ խաղաղ ժամանակաշրջանում:
- Ինժեներական ստորաբաժանումները խաղաղպահ առաքելությունների են մեկնում արտասահմանյան երկրներ:
Մասնակցություն մարտական գործողություններին
Մասնագիտության հերոսներ
Գվարդիայի սերժանտ Անդրեյ Խաչիկի Մելքոնյան (1944 թվականի ապրիլի 17-ին իր հաշվարկով իրականացրել է Դնեստր գետի մարտանցում` հակառակորդի ուղակի կրակի տակ կատարելով 144 երթ, ինչի համար նույն թվականի սեպտեմբերի 13-ին արժանացել է ԽՍՀՄ հերոսի կոչման)։
Ավագ սերժանտ Ա.Ս.Պողոսյան (1943թ. սեպտեմբերի 29-ին Դնեպր գետը մարտանցելու համար 1943թ. դեկտեմբերի 20-ին արժանացել է ԽՍՀՄ հերոսի կոչման (հետմահու))։
Դավիթ Միսակի Յազիջյան (1945թ. մայիսի 3-ին արժանացել է ԽՍՀՄ հերոսի կոչման):
Սարգիս Քրիստափորի Օհանյան (Սերգեյ Քրիստափորի Ագանով. 1980թ. շնորհվել է ինժեներական զորքերի մարշալի կոչում):
Ուր դիմել
Եթե ցանկանում եք Ձեր ապագան կապել ռազմական ինժեների մասնագիտության հետ, ստացեք համապատասխան կրթություն մասնագիտացված ուսումնական հաստատությունում կամ անցնելով ծառայության ՀՀ զինված ուժերում:
- Սպայական կոչում և բակալավրի կրթական աստիճան ստանալու համար դիմել՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, համազորային ֆակուլտետ, զորատեսակների և ծառայությունների ամբիոն, ինժեներական պատրաստության փուլ: