ՀՀ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
Կամո Քոչունց
գեներալ-լեյտենանտՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնում նշանակվել է 2021 թվականի սեպտեմբերի 13-ին:
Գործունեություն
ՀՀ ԶՈՒ կազմում զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ:
ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ:
ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ - գլխավոր շտաբի պետի տեղակալ:
ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ–մայոր» զինվորական կոչում:
ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինվորական կոմիսար:
ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԶՈՒ 4–րդ բանակային կորպուսի հրամանատար:
ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԶՈՒ 5–րդ բանակային կորպուսի հրամանատար:
ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ կազմզորահավաքային վարչության պետ:
ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ
Կրթություն
Ավարտել է բարձրագույն հրամանատարական համազորային ուսումնարանը:
Սովորել է ՌԴ գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում:
Այլ գործունեություն
Ծառայություն և մասնակցություն մարտական գործողությունների
1984-1992թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:
1985-1987թ.-ին ԽՍՀՄ զորախմբի կազմում գործուղվել է Աֆղանստան, մասնակցել մարտական գործողություններին:
1992-94թթ. մասնակցել է Արցախյան ազատամարտին:
Պարգևներ
Պարգևատրվել է ՀՀ «Սուրբ Վարդան Մամիկոնյան», «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի և ԽՍՀՄ «Կարմիր աստղ» շքանշաններով, ՀՀ «Արիության համար», «Մարտական ծառայության», «Հայրենիքին մատուցած ծառայության համար» 1-ին և 2-րդ աստիճանների, ՊՆ «Մարշալ Բաղրամյան», «Գարեգին Նժդեհ», «Վազգեն Սարգսյան», «Անդրանիկ Օզանյան» «Դրաստամատ Կանայան», «Անբասիր ծառայության համար» մեդալներով, գերատեսչական այլ մեդալներով: