ՀՀ ՊՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Լևոն Խաչատրյան

Գործունեություն

ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում զբաղեցրել է տարբեր պաշտոններ:

Ղեկավարում է ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի վարչատնտեսական վարչությունը:

Կրթություն

Ավարտել է Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանը:

Երևանի պետական համալսարանի Հայ բանասիրու­թյան ֆակուլտետ (հայոց լեզու և գրականություն մասնագիտությամբ):

Երևանի պետական համալսարանի Հայ բանասի­րության ֆակուլտետի մագիստրատուրա (ժամանակակից հայոց լեզու և թարգմանչական գործ մասնագիտությամբ):

Պաշտպանել է ատենախոսություն «Ռազմական ոլորտի լեզվի առանձնահատկությունները հայերենում» թեմայով՝ ստանալով բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Այլ գործունեություն

Դասավանդել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետում:

Ծառայություն և մասնակցություն մարտական գործողությունների.

2005-2007 թթ. - ժամկետային զինվորական ծառայություն ՀՀ զինված ուժերում:

Պարգևներ.

Պարգևատրվել է ՊՆ «Վազգեն Սարգսյան», «Ծովակալ Իսակով», «Դրաստամատ Կանայան», «ՀՀ զինված ուժեր 20 տարի» մեդալներով:

Պարգեվներ