Ուսումնական գործընթաց
ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանը ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում իրականացնում է բարձրագույն ռազմական մասնագիտական կրթության բակալավրի աստիճանով կրթական ծրագրեր 4 տարի և 5 տարի տևողությամբ` 13 մասնագիտություններով: Համալսարանի հիմնական խնդիրը ռազմական ավիացիայի, կապի և հակաօդային պաշտպանության մասնագիտություններով, բակալավրի աստիճանով սպաների պատրաստումն է:
Համալսարանը, համաձայն Բոլոնյան հռչակագրի դրույթների, անցել է կուրսանտների գիտելիքների հսկման և գնահատման ռեյթինգային համակարգին: Կուրսանտների գիտելիքները գնահատվում են 0-100 միավորանոց սանդղակով:
Համալսարանում գործում է չորս ֆակուլտետ, որից երեքը` մասնագիտական (ավիացիայի, կապի և հակաօդային պաշտպանության) և մեկը` հանրակրթական առարկաների ֆակուլտետ:
Համալսարանում կազմակերպվում է կուրսանտների ուսումնառություն բակալավրի քառամյա և հնգամյա կրթական ծրագրերով հետևյալ մասնագիտություններով.
1. Ավիացիոն ֆակուլտետում 9 մասնագիտությամբ
- Թռչող ապարատների թռիչքային շահագործում (ինքնաթիռ): Ուսման տևողությունը` 4 տարի: Որակավորումը` օդաչու-բակալավր:
- Թռչող ապարատների թռիչքային շահագործում (ուղղաթիռ): Ուսման տևողությունը` 4 տարի: Որակավորումը` օդաչու-բակալավր:
- Թռչող ապարատներ և շարժիչներ (ինքնաթիռ): Ուսման տևողությունը` 5 տարի: Որակավորումը` ճարտարագիտության բակալավր:
- Թռչող ապարատներ և շարժիչներ (ուղղաթիռ): Ուսման տևողությունը` 5 տարի: Որակավորումը` ճարտարագիտության բակալավր:
- Ավիացիոն սպառազինություն: Ուսման տևողությունը` 5 տարի: Որակավորումը` ճարտարագիտության բակալավր:
- Թռչող ապարատների ավիացիոն սարքավորումներ: Ուսման տևողու-թյունը` 5 տարի: Որակավորումը` ճարտարագիտության բակալավր:
- Թռչող ապարատների ռադիոէլեկտրոնային սարքավորումներ: Ուսման տևողությունը` 5 տարի: Որակավորումը` ճարտարագիտության բակալավր:
- Օդային շարժման մարտական կառավարում - ղեկապետ: Ուսման տևողու-թյունը` 4 տարի: Որակավորումը` կառավարման բակալավր:
- Անօդաչու թռչող սարքերի շահագործում և կիրառում: Ուսման տևողությունը` 4 տարի: Որակավորումը` ճարտարագիտության բակալավր:
2. Կապի ֆակուլտետում 1 մասնագիտությամբ.
- Ռազմական կապի տեխնիկա: Ուսման տևողությունը` 5 տարի: Որակավորումը` ճարտարագիտության բակալավր:
3. ՀՕՊ ֆակուլտետում 3 մասնագիտությամբ.
- ՀՕՊ միջին և փոքր հեռահարության զենիթային համալիրներ: Ուսման տևողությունը` 5 տարի: Որակավորումը` ճարտարագիտության բակալավր:
- ՀՕՊ մոտակա գործողության զենիթային համալիրներ: Ուսման տևողությունը` 4 տարի: Որակավորումը` ճարտարագիտության բակալավր:
- ՀՕՊ ռադիոլոկացիոն համալիրներ: Ուսման տևողությունը` 5 տարի: Որակավորումը` ճարտարագիտության բակալավր:
Համալսարանում դասավանդում են փորձառու դասախոսներ: Հանրակրթական առարկաները դասավանդվում են ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություն-ներից հրավիրված դասախոսներ, իսկ մասնագիտական առարկաները` ՀՀ զինված ուժերում ծառայած, հետագայում ռազմական ակադեմիաներ կամ ակադեմիական դասընթացներ ավարտած սպաները: Որոշ նեղ մասնագիտական առարկաների ուսուցումը կազմակերպվում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի լաբորատորիաներում:
Համալսարանում ստեղծված են համապատասխան նյութատեխնիկական և ռազմական տեխնիկայի բազաներ, որոնք թույլ են տալիս պարապմունքները անցկացնել առարկայական ծրագրերի պահանջներին համապատասխան:
Համալսարանում գործում են մասնագիտական լսարաններ, լաբորատորիաներ, վարժասրահներ, մասնավորապես`
- ֆիզիկայի լաբորատորիա,
- հաշվողական տեխնիկայի լաբորատորիա,
- էլեկտրատեխնիկական և ռադիոտեխնիկական առարկաների լաբորա-տորիաներ,
- անգլերեն լեզվի մասնագիտացված լսարան,
- ավիացիոն և ՀՕՊ տեխնիկայի 4 վարժասրահներ (ինքնաթիռի, ուղղաթիռի, «Իգլա» համակարգերի և հրաձգային զենքի վարժասարքերով),
- օտար լեզուների ուսուցման կենտրոն, որտեղ կազմակերպվում է անգլերեն լեզվի ոսուցում,
- էլեկտրոնային գրադարան:
ՀՀ պաշտպանության նախարարությունը ակտիվ աշխատանքներ է տանում համալսարանի նյութատեխնիկական բազայի համալրման համար:
Համալսարանում կազմակերպվում են արտագնա գործնական պարապմունքներ` օգտագործելով զորամասերի մարտական տեխնիկան և սպառազինությունը:
Ուսման ընթացքում կազմակերպվում են դաշտային ելքեր և ստաժավորումներ զորամասերում` համապատասխան փորձ և հմտություններ ձեռք բերելու համար:
Ուսման ընթացքում կուրսանտների գիտելիքները ստուգվում են կիսամյակային և տարեկան ստուգարքների և քննությունների միջոցով: Պետական ավարտական քննությունները ընդունվում են պետական քննական հանձնաժողովի կողմից: Քննությունները հաջող հանձնելու դեպքում շրջանավարտները ստանում են առաջին սպայական կոչում «լեյտենանտ», և համապատասխան մասնագիտական որակավորում, որից հետո մասնակցում են վիճակահանությանը և ծառայության են անցնում ՀՀ զինված ուժերում համապատասխան պաշտոններում: «Ուսման գերազանցիկ» հուշամեդալով, գերազանցության դիպլոմով ավարտածներին, ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված կամ ստացած վիրավորվածության հետևանքով հետագայում մահացած ազատամարտիկների և զինծառայողների զավակներին վիճակահանության ժամանակ թույլատրվում է ՀՀ պաշտպանության նախարարի կողմից հաստատված բաշխման ցուցակներից ծառայության վայրն ընտրել իրենց հայեցողությամբ:
Համալսարանում կազմակերպվում են լրացուցիչ կրթական ծրագրերով դասընթացներ
ՀՀ բուհերի շրջանավարտների միամյա սպայական դասընթացներ.
1. Կապի ֆակուլտետում 1 մասնագիտությամբ.
- Ռազմական կապի տեխնիկա: Ուսման տևողությունը` 1 տարի:
2. ՀՕՊ ֆակուլտետում 3 մասնագիտությամբ.
- ՀՕՊ միջին և փոքր հեռահարության զենիթային համալիրներ: Ուսման տևողությունը` 1 տարի:
- ՀՕՊ մոտակա գործողության զենիթային համալիրներ: Ուսման տևողությունը` 1 տարի:
- ՀՕՊ ռադիոլոկացիոն համալիրներ: Ուսման տևողությունը` 1 տարի:
Դասընթացներ ՀՀ բուհերի ուսանողների հետ.
- Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կրթության հոգեբանություն և սոցիոլոգիա ֆակուլտետի «Մանկավարժություն և հոգեբանություն (զինվորական)» մասնագիտությամբ սովորող բակալավրի և մագիստրատուրայի ուսանողների նախնական զինվորական պատրաստության առարկաների դասավանդումը և պրակտիկան: Ուսման տևողությունը` 4 տարի:
- ՀՀ ՊՆ պատվերով սովորող ՀՀ բուհերի ուսանողների «Ռազմական կապի տեխնիկա» մասնագիտությամբ «Ռազմական պատրաստություն» դասընթացներ: Ուսման տևողությունը` 2,5 տարի:
- ՀՀ բուհերի պետական պատվերով սովորող ուսանողների «Ռազմական կապի տեխնիկա» և «ՀՕՊ մոտական գործողության զենիթային համալիրներ» մասնագիտություններով «Ռազմական պատրաստություն» դասընթացներ: Ուսման տևողությունը` 2,5 տարի:
- Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տրանսպորտային ֆակուլտետի «Թռչող ապարատների և շարժիչների տեխնիկական շահագործում» մասնագիտությամբ ուսանողների հետ մասնագիտական որոշ դասընթացների անցկացում:
Համալսարանում կազմակերպվում են առցանց դասընթացներ ավիացիոն մասնագիտությունների գծով:
Համալսարանի կուրսանտական կազմը մասնակցում և զեկույցներ է ունենում համալսարանում, ինչպես նաև այլ բուհերի գիտատեխնիկական կոնֆերանսներում և գիտաժողովներում:
Մասնավորապես Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ում կուրսանտները մասնակցել են երիտասարդական միջազգային գիտաժողովին և ստացել հավաստագրեր:
2015թ. դասախոսի ղեկավարությամբ կուրսանտները մասնակցել են ՌԴ-ում կազմակերպված ռազմագիտական աշխատանքների 3-րդ միջազգային մրցույթին և ստացել պատվոգրեր:
2016թ. դասախոսի ղեկավարությամբ կուրսանատական կազմից ձևավորվել է «Արարատ» թիմը, որը մասնակցել է «Airbus» ընկերության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից համատեղ անցկացվող «Թևեր տուր քո մտահղացումներին» 5-րդ միջազգային մրցույթին: Թիմը միակն էր տարածաշրջանում, որը 72 երկրներից անցել էր առաջին և երկրորդ փուլերը:
Համալսարանի կուրսանտական կազմը սկսած 2014թ-ից մասնակցում է ԱՊՀ երկրների համաբանակային օլիմպիադային մաթեմատիկա և անգլերեն առարկաներից` անհատական և թիմային կազմով զբաղեցնելով տարբեր մրցնակային տեղեր և արժանացել պատվոգրերի:
Ուսումնառության ընթացքում «գերազանց» առաջադիմություն և բարձր կարգապահություն ցուցաբերած կուրսանտներին տրվում է անվանական պարգևավճարներ:
Կուրսանտներին ուսումնական տարվա ընթացքում երկու անգամ տրվում է արձակուրդ. ամռանը` 30 оր, ձմռանը` 15 օր տևողությամբ: Նրանք ուսումնառության ընթացքում ապահովվում են ֆինանսական բավարարմամբ (կրթաթոշակ):
Համալսարանում մեծ տեղ է հատկացվում հայրենասիրական դաստիարակությանը, ուսումնական գումարտակում գործում են գեղարվեստական ինքնագործունեության, գյուտարարական և նորարական աշխատանքների կազմակերպման խմբակներ, ֆիզիկական պատրաստության և սպորտային խմբակներ, ուրախների և հնարամիտների ակումբ:
Համալսարանը համագործակցում է ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ: