ԱՊՀ պետությունների ԶՈՒ կապի պետերի համադրման կոմիտեի հերթական նիստը
6 Հոկտեմբերի, 2021 16:29Հոկտեմբերի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԱՊՀ պետությունների զինված ուժերի կապի պետերի համադրման կոմիտեի հերթական նիստը։
Նիստին մասնակցել են ԱՊՀ Պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության, Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի զինված ուժերի ներկայացուցիչները։
Նիստում քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր, ձեռք են բերվել պայմանավորվածություններ, ստորագրվել են մի շարք փաստաթղթեր։