Մեկնարկել է «Պետական և ռազմական կառավարում» մասնագիտությամբ մագիստրոսական կրթական ծրագիրը

1 Հոկտեմբերի, 2021 18:45
Հոկտեմբերի 1-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում տեղի է ունեցել «Պետական և ռազմական կառավարում» մասնագիտությամբ մագիստրոսական ծրագրի մեկնարկը։

ՊԱՀՀ-ի մագիստրոսական կրթական ծրագիրը նպատակ ունի զարգացնել ուսումնառողների ռազմավարական և քննադատական մտածողությունը, ինչպես նաև կատարելագործելու նրանց ռազմագիտական ու վերլուծական կարողությունները մասնագիտական գործունեության ոլորտում։

ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը շնորհավորել է ուսումնառողներին մագիստրոսական ծրագրի մեկնարկի առթիվ և մաղթել նրանց հաջողություններ։

  • Տարածել