…
1 Հոկտեմբերի, 2021 17:55Հոկտեմբերի 1-ին N զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ս. Գրիգորյանի ղեկավարությամբ անցկացվել է հավաք-խորհրդակցություն։
Քննարկվել են զինծառայողների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարման, մասնագիտական և գործնական գիտելիքների կատարելագործման և այլ հարցեր։ Ներկայացվել է նաև Covid-19-ի դեմ պատվաստումների, պատվաստանյութերի և դրանց արդյունավետության մասին տեղեկատվություն, զինծառայողներին հուզող հարցերի շուրջ տրվել են պարզաբանումներ: