Գումարտակային մարտավարական զորավարժություն

1 Հոկտեմբերի, 2021 17:54
Հոկտեմբերի 1-ին N զորամիավորումում անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։

Ստուգվել են ստորաբաժանումների ներդաշնակման և փոխգործակցության կարողությունները, զինծառայողների պատրաստվածության աստիճանը և տարբեր տրամաչափի զենքերից կրակի վարման հմտությունները։
Զորավարժության մասնակիցները ցուցաբերել են բարձր պատրաստություն`  կատարելով առաջադրված խնդիրները և ոչնչացնելով պայմանական հակառակորդի բոլոր նշանակետերը։

  • Տարածել