Կապի վարժանքներ

25 Սեպտեմբերի, 2021 15:44
Զորամիավորման կապի ստորաբաժանումների անձնակազմի մասնագիտական կարողությունները զարգացնելու նպատակով սեպտեմբերի 24-25-ն անցկացվել են վարժանքներ։

Բացազատվել են դաշտային կապի հանգույցներ, առաջադրվել են խնդիրներ, տրվել հատուկ հրահանգներ։ Կապավորները գործել են հմուտ և համակարգված՝ ապահովելով կապի անխափանությունը։

Վարժանքների շրջանակում նաև անցկացվել է զինված ուժերում կապի համակարգի արդիականացման վերաբերյալ քննարկում, մշակվել են նոր մոտեցումներ։

  • Տարածել