…
23 Սեպտեմբերի, 2021 15:59Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը հանդիսավոր տոնակատարությամբ նշել է Անկախության օրը։
Միջոցառմանը մասնակցել են KFOR առաքելության հրամանատարական կազմը, ռազմաբազայի ղեկավարությունը, մոտ երկու տասնյակ ազգերի ղեկավար ներկայացուցիչներ, այլ հյուրեր:
Արարողության ընթացքում ներկայացվել են հայկական պետականության խորհրդանիշները, հայոց պատմությունը, հայկական խաղաղապահ առաքելության գործունեությունը։