Տարհանման հատուկ գործողություն

22 Սեպտեմբերի, 2021 16:42
ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների ընդգրկմամբ զորավարժությունների շրջանակում դիվերսիոն-հետախուզական խմբերն իրականացրել են վիրավոր ծառայակիցների տարհանման հատուկ գործողություն:

Պայմանական հակառակորդի վերահսկողության տակ անցած դիրքերի հետ գրավման ժամանակ հատուկ ջոկատայինները մարտի դաշտից դուրս են բերել վիրավորներին, ամրացել մարտական հենակետերում՝ մինչև մոտոհրաձգային ստորաբաժանումների ժամանումը։

  • Տարածել