Պարզաբանում

20 Հունվարի, 2010 00:00
«Ժամանակ» օրաթերթի 2010թ. հունվարի 20-ի համարում, «Ինչո՞ւ էր Օհանյանը գնում Մոսկվա» վերնագրով հոդվածում հեղինակը նշում է, որ հունվարի 13-ին Մոսկվա կատարած այցելության ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին ուղեկցել են նաև մի շարք բարձրաստիճան սպաներ, ինչի մասին ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը չի տեղեկացրել լրատվամիջոցներին:
Այս առնչությամբ ՀՀ ՊՆ ՏՀԿ վարչությունը մեկ անգամ ևս նշում է, որ պաշտպանության նախարարի՝ Մոսկվա կատարած այցի ընթացքում նրան չեն ուղեկցել ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի և ՀՀ ԶՈՒ օպերատիվ վարչության պետերը: Թերթում արված մնացած մեկնաբանություններն ու վերլուծությունները հոդվածի հեղինակի հիվանդ երևակայության արդյունք են:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

  • Տարածել