ՊԱՀՀ-ում մեկնարկել է գերատեսչական ակադեմիական վերապատրաստման 4-րդ հոսքի դասընթացը

1 Սեպտեմբերի, 2021
Սեպտեմբերի 1-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում հանդիսավոր արարողությամբ մեկնարկել է «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման չորրորդ հոսքի դասընթացը։

Միջոցառմանը ներկա էին ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմերը, դասընթացի ուսումնառողները:

Դասընթացի ծրագիրը մշակվել է ՊՆ ՊԱՀՀ-ում՝ համալսարանի առաքելությանը և նպատակներին համապատասխան կրթության իրականացման համար: Այն միտված է ուսումնառողների ռազմավարական և քննադատական մտածողության ու պետության անվտանգության մտավոր ներուժի, ռազմագիտավերլուծա­կան, կառավարչական կարողությունների կատարելագործմանը և ռազմավարական մակարդակում դրանք կիրառելու անհրաժեշտ հմտությունների զարգացմանը:

Դասընթացի շրջանակում ուսումնառողներին փոխանցվում են պետության ռազմական անվտանգության համակարգի վերաբերյալ համալիր գիտելիքներ:

ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը շնորհավորել է ուսումնառողներին ՊԱՀՀ-ի դասընթացի մեկնարկի առթիվ եւ հաջողություն մաղթել նրանց ուսումնառության մեջ:

  • Տարածել