…
24 Օգոստոսի, 2021 16:033-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է զինվորական երդման հանդիսավոր արարողություն։
Նորակոչիկները երդվել են հավատարիմ լինել զինվորական երդմանը և անձնվիրաբար ծառայել հայրենիքին` պատվով պաշտպանելով հայրենի երկրի սահմանները։ Զորամասի հրամանատարը շնորհավորել է զինծառայողներին` մաղթելով խաղաղ և անվտանգ ծառայություն, հորդորել խստագույնս պահպանել անվտանգության կանոնները։