Ուսումնական տագնապ

23 Օգոստոսի, 2021 16:04
5-րդ զորամիավորման զորամասերից մեկը օգոստոսի 23-ին բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի։

Անձնակազմը հանդերձավորվել է, ստացել զենք-զինամթերք և դուրս բերվել նախորոշված շրջաններ։ Ստուգվել են զինծառայողների պատրաստվածությունը, արագ և համակարգված գործելու, առաջադրված խնդիրները ճշգրտությամբ կատարելու կարողությունները, տրվել են համապատասխան հրահանգներ։

  • Տարածել