Անվտանգության օր

13 Օգոստոսի, 2021 13:46
Օգոստոսի 13-ին 4-րդ զորամիավորման վարչակազմի, ստորաբաժանումների անձնակազմերի հետ անցկացվել են «Անվտանգության կանոնների պահպանումը» թեմայով պարապմունքներ:

Բացազատված ուսումնական կետերի ղեկավարները զինծառայողների հետ անցկացրել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ հրահանգավորումներ: Անձնակազմը ծանոթացել է ամենօրյա գործունեության ընթացքում հնարավոր վտանգավոր գործոններից պաշտպանված լինելու միջոցառումներին:

  • Տարածել