Հանդիպում իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ
10 Օգոստոսի, 2021 17:39Զինծառայողների շրջանում իրավագիտակցության բարձրացման, հանցագործությունների կանխարգելման նպատակով օգոստոսի 10-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում տեղի է ունեցել հանդիպում իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ:
Կայազորային զինվորական դատախազը զինծառայողներին ծանոթացրել է զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների հոդվածներին, անցկացրել քրեական ենթամշակույթի դեմ պայքարի բացատրական ու կանխարգելիչ աշխատանքներ: