«Զինուժ» 07.08.2021թ.

7 Օգոստոսի, 2021 23:30
Անմնացորդ նվիրում և զինվորագրում հայրենիքի պաշտպանությանը: Նորակոչիկները հանդիսավոր երդվել են պատվով կատարել ծառայողական պարտականությունները:
Play

Մարտական հերթապահություն՝ ուժեղացված   ռեժիմով։ Դիրքապահներն աչալրջորեն հետևում են սահմանային իրավիճակին և հակառակորդին։ Ռեպորտաժ հանրապետության հյուսիսարևելյան ուղղությունից։

Զորքերում ուսումնական ակտիվ եռուզեռ  է. 44-օրյա պատերազմում թրծված ականանետային դիվիզիոնի մարտիկները շարունակում են զարգացնել մասնագիտական կարողությունները։

Գերժամանակակից բիոնիկ պրոթեզներ պատերազմում վերին վերջույթները կորցրած զինծառայողների համար: Գործընթացն ակտիվ փուլում է:

Եվ հավերժ փառք անմահ հերոսներին. Պատիվ ունենք ներկայացնելու Արցախյան վերջին գոյապայքարի քաջարի զինվորների, սպաների ու կամավորների սխրանքը:

  • Տարածել