Զինվորական երդում
4 Օգոստոսի, 2021 17:29Օգոստոսի 3-ին տեղի է ունեցել 1-ին զորամիավորման զորամասերից մեկի նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն:
Հրամկազմի, ՏԻՄ և հոգևոր դասի ներկայացուցիչների, հարազատների ներկայությամբ նորակոչիկները Մխիթար սպարապետի գերեզմանի մոտ երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամաններն ու լինել Հայոց բանակի արժանի զինվորները: