Մասնագիտացված վարժանքներ

4 Օգոստոսի, 2021 17:26
4-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումների անձնակազմերի հետ օգոստոսի 4-ին անցկացվել են մասնագիտացված համատեղ վարժանքներ։

Տեսական ու գործնական պարապմունքների միջոցով ստուգվել են զինծառայողների մարտական պատրաստվածության մակարդակն ու մարտավարամասնագիտական գիտելիքները, կատարելագործվել են դաշտային պայմաններում առաջադրված խնդիրները կատարելու հմտությունները։

  • Տարածել