Հուշ-ցերեկույթ

26 Հուլիսի, 2021 16:06
3-րդ զորամիավորման զորամասերից մեկում տեղի է ունեցել հուշ-ցերեկույթ՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված փոխգնդապետ Արմեն Միքայելի Օհանյանի 50-ամյակին:

Փոխգնդապետի ընտանիքի անդամները,  մարզային, քաղաքային իշխանության, հոգևոր դասի  ներկայացուցիչները, մարտական ընկերներն ու զինվորականներն այցելել են հերոսի շիրիմին, կատարվել է հոգեհանգստի կարգ։

Միջոցառման ընթացքում ներկայացվել է մեծ հայրենասերի, անփոխարինելի զինվորականի անցած մարտական ուղին ու հերոսական պայքարը, նրա անմնացորդ նվիրումը Հայրենիքին։

 

  • Տարածել