Պարապմունքներ նորակոչիկների հետ

23 Հուլիսի, 2021 15:37
Զորամիավորումներում շարունակվում են նորակոչիկ զինծառայողների մարտական պատրաստության պարապմունքները:

Ուսուցանվում են համազորային կանոնադրությունները, անցկացվում են շարային պարապմունքներ՝ անձնակազմին նախապատրաստելով զինվորական երդման արարողությանը։ Հրամկազմը նաև անհատական և խմբային զրույցներ է անցկացնում նորակոչիկների հետ, բացատրում զինծառայության առաջնահերթությունները, անվտանգության կանոնների պահպանման կարևորությունը։

  • Տարածել