Մասնագիտական պարապմունքներ

21 Հուլիսի, 2021 16:43
Անձնակազմի դաշտային վարժվածության մակարդակը բարձրացնելու նպատակով 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում հուլիսի 21-ին ինժեներասակրավորային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են մասնագիտական պարապմունքներ։

Կատարվել են ականապատման, ականազերծման, ականների պայթեցման գործնական առաջադրանքներ, ուսումնասիրվել են ժամանակակից ականորսիչներն  ու  ականազերծման լրակազմերը։

  • Տարածել