…
20 Հուլիսի, 2021 19:174-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում հուլիսի 20-ին անցկացվել է մասնագիտական պարապմունք՝ հետևակի մարտական մեքենաներով:
Պարապմունքի ընթացքում ստուգվել են անձնակազմի՝ ռազմական տեխնիկային տիրապետելու և հրաձգություն վարելու կարողությունները: Զինծառայողները սահմանված ժամկետներում կատարել են առաջադրված խնդիրները, հաղթահարել են տեղանքի բարդ պայմանները և խոցել կրակադաշտի թիրախները։