Հայ-իտալական երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցություններ
15 Հուլիսի, 2021 20:15Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը և միջազգային զարգացումներին, ինչպես նաև Հայաստանի և Իտալիայի պաշտպանության նախարարությունների միջև համագործակցությանն առնչվող հարցեր: Որոշում է կայացվել, համավարակով պայմանավորված սահմանափակումներից անկախ, առողջապահական նորմերը պահպանելով վերսկսել նախորդ տարվանից ընդհատված համագործակցության միջոցառումների անցկացումը:
Ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա ստորագրվել է 2021թ. Հայաստանի և Իտալիայի միջև երկկողմ ռազմական համագործակցության պլանը, որով նախատեսվում է 2021թ. երկրորդ կիսամյակի ընթացքում իրականացնել 11 միջոցառումներ Հայաստանում և Իտալիայում: Միջոցառումները վերաբերում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փորձի փոխանակմանը, անձնակազմի պատրաստությանը և ռազմաքաղաքական խորհրդակցությունների շարունակմանը: