Հայտարարություն
15 Հուլիսի, 2021 19:53Պատերազմի ժամանակ և հետպատերազմյան շրջանում, ելնելով հատուկ իրավիճակից, անվճար սնվողների շրջանակն ընդլայնվել էր՝ ըստ անհրաժեշտության։ Այժմ գործընթացը կրկին կանոնակարգվում է, և անվճար սննդից օգտվել կարող են ներքոնշյալ կարգավիճակի անձինք (ըստ կառավարության որոշման և նախարարի հրամանի):
1․ Ժամկետային պարտադիր զինծառայողները,
2․ Զորամասերի մարտական հերթապահությունում ընդգրկված անձնակազմերը (նաև մարտական հերթապահությունից առաջ անցկացվող նախապատրաստական պարապմունքների ժամանակահատվածում),
3․ Ճամբարային հավաքներին, դաշտային մարտավարաշարային պարապմունքներին ընդգրկվող սպայական, ենթասպայական, շարքային կազմերի պայմանագրային զինծառայողներն ու բանվոր ծառայողները, եթե այդ միջոցառումների անցկացման ժամանակահատվածում լրացուցիչ հավելյալ վարձատրություն չի հաշվարկվում,
4․ Առանձնահատուկ պայմաններում ծառայություն իրականացնող զորամասերի (ցանկը հաստատում է պաշտպանության նախարարը) անձնակազմերը՝ ամբողջությամբ։