Հրամանատարական պատրաստության պարապմունք

13 Հուլիսի, 2021 17:09
Հուլիսի 13-ին 5-րդ զորամիավորման մշտական տեղակայման վայրում զորամիավորման հրամանատարի տեղակալի ղեկավարությամբ տեղի է ունեցել հրամանատարական պատրաստության պարապմունք։

Ստուգվել են սպաների մասնագիտական գիտելիքները, դասախոսությունների և խմբային վարժանքների միջոցով կատարելագործվել են մասնակիցների ունակությունները, հստակեցվել են առաջիկա խնդիրները, տրվել ցուցումներ մարտական փաստաթղթերի մշակման հաջորդականության վերաբերյալ։

  • Տարածել