Արդյունքների ամփոփում

13 Հուլիսի, 2021 16:45
Հուլիսի 13-ին 2-րդ զորամիավորումում ամփոփվել են 2021 թ. ուսումնական տարվա 2-րդ եռամսյակի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները։

Զորամիավորման հրամանատարի տեղակալները ներկայացրել են զեկույցներ զորամասերում կատարված աշխատանքների վերաբերյալ, նշել բացթողումներն ու առկա խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները:

Զորամիավորման  հրամանատար, գեներալ-մայոր Ա Հարությունյանը, ամփոփելով խորհրդակցության արդյունքները, համապատասխան հանձնարարականներ է տվել և առաջադրել 2021 թերրորդ եռամսյակի խնդիրները:

  • Տարածել