Արդյունքների ամփոփում

12 Հուլիսի, 2021 16:46
Հուլիսի 12-ին 1-ին զորամիավորումում ամփոփվել են 2021 թ. ուսումնական տարվա 2-րդ եռամսյակի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները։

Զորամիավորման հրամանատարի տեղակալները ներկայացրել են զեկույցներ զորամասերում կատարված աշխատանքների վերաբերյալ, նշել բացթողումներն ու առկա խնդիրները, դրանց լուծման հնարավոր ուղիները:

Զորամիավորման  հրամանատարն ամփոփելով խորհրդակցության արդյունքները, համապատասխան հանձնարարականներ է տվել և առաջադրել 2021թ. երրորդ եռամսյակի խնդիրները: 

  Ավարտին լավագույն արդյունքներ ցուցաբերած մի շարք զինծառայողներ  խրախուսվել են պատվոգրերով։

  • Տարածել