Մարտական հերթապահության հերթափոխ

2 Հուլիսի, 2021 19:16
Հուլիսի 2-ին զորամիավորումներում և զորամասերում անցկացվել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հերթափոխ:

Հրամանատարությունը ստուգել է անձնակազմի պատրաստության աստիճանը, հանդերձանքը, սպառազինության և իրային միջոցները։ Հերթափոխում ընդգրկված զինծառայողները հրահանգավորվել են ծառայության պայմանների և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։

  • Տարածել