Զորացրման հանդիսավոր արարողություն

2 Հուլիսի, 2021 17:47
Հուլիսի 2-ին 3-րդ զորամիավորման զորամասերից մեկում տեղի է ունեցել պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման հանդիսավոր արարողություն։

Զորամասի հրամանատար, գնդապետ Ս.Տիտանյանը շնորհակալություն է հայտնել զորացրվող զինծառայողներին` հայրենիքին մատուցած ծառայության համար և պատվոգրեր հանձնել ծառայության ընթացքում բարձր կարգապահություն և լավագույն ցուցանիշներ ցուցաբերած, հրամանատարական կազմի կողմից գերազանց գնահատականի արժանացած զինծառայողներին։

  • Տարածել