Հայտարարություն

1 Հուլիսի, 2021 15:27
ՀՀ զինված ուժերի բարեփոխումների շրջանակում զինծառայողների իրավունքների պաշտպանության, զորային օղակում (ք․Երևան, ՀՀ մարզեր) իրավական խնդիրների ապահովման և զինված ուժերը իրավաբաններով համալրելու նպատակով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի իրավաբանական ծառայությունը զինվորական ծառայության է հրավիրում ներքոնշյալ պահանջներին համապատասխանող իրավաբանների․

1. Ընդհանուր գործառույթները (կոնկրետ գործառույթները` ըստ կոնկրետ հաստիքի)

  • Իրավաբանական խորհրդատվության տրամադրում.
  • Ստացված գրությունների և դիմումների պատասխանների մշակում.
  • Իրավական ապահովում և փորձաքննություն.
  • Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակում, փորձաքննություն.
  • Դատական ներկայացուցչություն.
  • Հայցադիմումների, հայցադիմումների պատասխանների, վերաքննիչ և վճռաբեկ բո-ղոք­ների, դրանց պատասխանների և դատական այլ փաստաթղթերի կազմում:

2. Պարտադիր պահանջներ

  • Բարձրագույն իրավաբանական կրթություն (մագիստրոսի որակավորումը և գիտական կոչումները կդիտարկվեն որպես առավելություն).
  • ՀՀ օրենսդրության իմացություն.
  • Հայոց լեզվի գերազանց իմացություն:

3. Պահանջներ

    1) Մասնագիտական.

  • Վերլուծական ունակություններ.
  • Իրավական ակտերի կազմման (փաստաթղթերի հետ աշխատելու) ունակություն.
  • Համակարգչային գիտելիքներ.
  • Աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն.
  • Օտար լեզուների իմացությունը ցանկալի է:

    2) Անձնական որակներ

  • Պատասխանատվության զգացում.
  • Պարտաճանաչություն.
  • Ազնվություն.
  • Ազատ հաղորդակցվող և չկաշկանդվող.
  • Արագ կողմնորոշվելու ունակություն.
  • Սթրեսակայունություն.
  • Թիմում աշխատելու կարողություն:

4. Գրավչությունը

  • Մրցունակ դրամական բավարարում.
  • Բարձր կարգապահության, կատարողականության, գիտելիքների ամրապնդման և ընդլայնման խրախուսում.
  • Արժանիների համար ծառայողական աճի լայն հնարավորություն.
  • Հնարավորություն՝ գործով ծառայելու Հայրենիքին.
  • Արտերկրում ուսանելու հնարավորություն.
  • Այլ…:

5. Թեկնածուների ընտրության կարգը

  • Մասնագիտական ինքնակենսագրականների (CV) ներկայացում gsharmenia@gmail.com էլեկտրոնային հասցեով.
  • Ըստ ինքնակենսագրականների` ընտրված թեկնածուներին կտրվի իրավաբանական բնույթի առաջադրանք, կպարզաբանվի հետագա ընթացակարգը.
  • Հավելյալ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 29-46-99 հեռախոսահամարով։

 

 

  • Տարածել