Պարզաբանում
3 Փետրվարի, 2010 00:00«Հայկական ժամանակ» օրաթերթի 2010թ. փետրվարի 3-ի համարում, «Զինվորի խորհրդավոր մահ» վերնագրով հոդվածի առնչությամբ ՀՀ ՊՆ ՏՀԿ վարչությունը պարզաբանում է, որ ժամկետային զինծառայող Անդրանիկ Սարգսյանի հանկարծակի մահվան պատճառը սրտամկանի հանկարծակի առաջացած հիվանդությունն է: Այս մասին են վկայում դիահերձման ժամանակ սրտամկանում հայտնաբերված օջախային փոփոխությունները: Ինչ վերաբերում է վնասվածքների չափերին, ապա թերթի փաստարկներն անհիմն են, քանի որ դիակի արտաքին զննության ժամանակ հայտնաբերվել են ընդամենը մակերեսային քերծվածքներ:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն