ՀՀ ՊՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
28 Հունիսի, 2021 16:29ա) սահմանամերձ բնակավայրեր ունեցող Հայաստանի Հանրապետության մարզեր,
բ) Հայաստանի Հանրապետության այլ մարզեր,
գ) Երևան քաղաք:
Սահմանվել է ՀՀ մարզերի հետևալ հերթականությունը.
1) Տավուշի մարզ, 2) Վայոց Ձորի մարզ, 3) Սյունիքի մարզ, 4) Գեղարքունիքի մարզ, 5) Արարատի մարզ, 6) Շիրակի մարզ, 7) Լոռու մարզ, 8) Արմավիրի մարզ, 9) Արագածոտնի մարզ, 10) Կոտայքի մարզ, 11) Երևան քաղաք:
Ելնելով սահմանված առաջնահերթությունից` առաջարկվում է Կոտայքի մարզում բնակարանային հաշվառման վերցնելու օրվա դրությամբ հաշվառված և դեռևս բնակարանային գործերը չթարմացրած շահառուներին ս.թ հուլիսի 6-ից հուլիսի 20-ը ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
- զորացրման հրամանի լուսապատճենը,
- շահառուի և նրա ընտանիքի անդամների անձնագրերի լուսապատճենները (բնօրինակների հետ),
- ամուսնության (ամուսնալուծության) վկայականի լուսապատճենը (բնօրինակների հետ),
- անձնագրային բաժնից տեղեկանք շահառուի և նրա ընտանիքի անդամների հաշվառման հասցեների վերաբերյալ,
- շահառուի և նրա ընտանիքի անդամների հաշվառման վայրի բնակարանի (բնակելի տան) սեփականության իրավունքի վկայականների լուսապատճենները (բնօրինակների հետ), ինչպես նաև նշված բնակարաններում հաշվառված անձանց վերաբերյալ տեղեկանք անձնագրային բաժնից,
- տեղեկանք համատիրությունից բնակվող անձանց վերաբերյալ,
- տեղեկանք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումից` շահառուի և նրա ընտանիքի անդամների անվամբ վերջին 5 տարիների ընթացքում ՀՀ տարածքում սեփականության իրավունքով առկա բնակելի նշանակության անշարժ գույքի ձեռք բերման և (կամ) օտարման վերաբերյալ,
Խնդրվում է պարտադիր կրել դիմակ:
Այն զինթոշակառուները, ովքեր հնարավորություն չեն ունենա փաստաթղթերը ներկայացնել առձեռն, կարող են ուղարկել փոստով հետևյալ հասցեով` ք. Երևան, Բաբայան փող. 4, ՀՀ ՊՆ ԶԱ ՍՊ և ՎՀ գլխավոր վարչություն (հեռ. 010-28-74-41):