Հուշարձանի օծման արարողություն

28 Հունիսի, 2021 14:05
Հունիսի 27-ին 3-րդ զորամիավորման զորամասերից մեկում Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ կատարվել է հուշարձանի օծման արարողություն` նվիրված 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հիշատակին։

Արարողությանը մասնակցել են զորամիավորման և զորամասի հրամանատարությունը, զոհված հերոսների ծնողները, ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանը և հոգևոր սպասավորները։

  • Տարածել