Մարտական հերթափոխ

25 Հունիսի, 2021 14:37
2-րդ զորամիավորման զորամասերից մեկում հունիսի 25-ին իրականացվել է մարտական հերթափոխ։ Այդ կապակցությամբ ստորաբաժանումների հրամանատարներն ու մարտական դիրքերի ավագները ստուգել են անձնակազմի հանդերձանքը, սպառազինությունը, համապատասխան փաստաթղթերի առկայությունը, հրահանգավորել զինծառայողներին մարտական հերթապահության ընթացքում անվտանգության կանոնների պահպանման, զգոնության բարձրացման և առաջադրված մարտական խնդիրների կատարման վերաբերյալ:
  • Տարածել