Վարժանքներ

22 Հունիսի, 2021 13:53
5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողները հունիսի 22-ին անցկացրել են մարտավարական վարժանքներ։

Ըստ սցենարի՝ անձնակազմը, հաղթահարելով բարդ տեղանքային պայմանները, հարձակվել է հակառակորդի հատուկ պահպանվող ռազմավարական օբյեկտի վրա, ոչնչացրել հակառակորդի կենդանի ուժը, առգրավել փաստաթղթերն ու սպառազինությունը և վերադարձել յուրային ստորաբաժանումների տարածք։ Հրամանատարությունը զինծառայողների ներդաշնակ գործողությունները բարձր է գնահատել։

 

  • Տարածել