…
18 Հունիսի, 2021 16:59Հանրակրթական դպրոցների մի խումբ աշակերտներ հունիսի 18-ին այցելել են 4-րդ զորամիավորման զորամասերից մեկը։
Նրանք ծանոթացել են զորամասի պատմությանը, անցած մարտական ուղուն, հրաձգային զենքերի տեսակներին, զինծառայողների կեցության պայմաններին: Այնուհետև, հետևելով սպաների ցուցումներին, կատարել են հրաձգության վարժություններ։ Զորամասի հրամկազմը պատասխանել է աշակերտներին հետաքրքրող հարցերին։