…
17 Հունիսի, 2021 14:23Հունիսի 17-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողներն անցկացրել են մարտավարամասնագիտական պարապմունքներ:
Մարտական իրավիճակին մոտ պայմաններում կատարելագործվել են զինծառայողների մարտական խնդիրների կատարման ունակությունները, ինչպես նաև մարտի վարման ընթացքում կրակի տարբեր տեսակների կիրառման կարողությունները: