Մարտական հերթապահության հերթափոխ

11 Հունիսի, 2021 17:52
Հունիսի 11-ին զորամիավորումներում իրականացվել է մարտական հերթապահություն կրող անձնակազմի հերթափոխ:
Զորամիավորումներում անցկացվել է մարտական հերթապահության մեկնող անձնակազմի շարային ստուգատես, ստուգվել են զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանն ու մարտական խնդիրների իմացությունը։

Ստորաբաժանումների հրամանատարներն ու դիրքերի ավագները հրահանգավորել են անձնակազմին անվտանգության կանոնների պահպանման և առաջադրված մարտական խնդիրների առանձնահատկությունների վերաբերյալ։

  • Տարածել