Մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ

10 Հունիսի, 2021
Հունիսի 9-ից 10-ը 4-րդ զորամիավորումում անցկացվել է «Վաշտը պաշտպանությունում և հարձակման ընթացքում» թեմայով ցուցադրական մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։

Ըստ զորավարժության սցենարի՝ վաշտի անձնակազմը պաշտպանությունից անցել է հարձակման, վարել գրոհային գործողություններ, գրավել պայմանական հակառակորդի հենակետերը և բարելավել առաջնագիծը:

Զորավարժության անցկացման նպատակն էր զինծառայողների մասնագիտական գիտելիքների և դաշտային վարժվածության ամրապնդումը, ներդաշնակման հմտությունների կատարելագործումը։

  • Տարածել