Հրետանավորների մասնագիտական պարապմունքներ

10 Հունիսի, 2021 17:25
Անձնակազմի մարտավարական-մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները զարգացնելու նպատակով հունիսի 9-ին 2-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են գործնական պարապմունքներ։

Բացազատվել են կրակի կառավարման կետեր, հրետանին բերվել է մարտական վիճակի: Սահմանված կարգով և ժամկետներում կատարվել են առաջադրված բոլոր խնդիրները, ստորաբաժանումների փոխգործակցության մակարդակը գնահատվել է բարձր։

  • Տարածել