ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ

5 Փետրվարի, 2010 00:00
Ս.թ փետրվարի 5-ին Ստամբուլում կայացավ Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերի մասնակից պետությունների պաշտպանության նախարարների ձևաչափով նիստը, որին մասնակցում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նիստի ավարտին ՀՀ պաշտպանության նախարարն առանձնազրույցներ է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների պաշտպանության նախարարների ու Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատար, ծովակալ Ջեյմս Ստավրիդիսի հետ: Առանձնազրույցների ընթացքում քննարկվել են Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերում ՀՀ զինված ուժերի մասնակցությանը, ինչպես նաև միջազգային խաղաղապահ գործողություներին և վարժանքներին առնչվող մի շարք այլ հարցեր:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

  • Տարածել