4-րդ զորամիավորումում անցկացվել են շտաբային մարզումներ

4 Հունիսի, 2021 19:41
4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերում hունիսի 3-ից 4-ն անցկացվել են շտաբային մարզումներ:

Առաջադրվել են պայմանական ուսումնամարտական խնդիրներ, դրանց լուծման համար, ըստ ուղղությունների, ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ: Մարզումների ընթացքում կատարելագործվել են մարտական տարբեր իրավիճակներում անձնակազմի գործողությունները, ինչպես նաև արագ և նպատակային որոշումների կայացման ունակությունները:  

  • Տարածել