ԶՈւ հոգևոր առաջնորդն այցելել է 4-րդ զորամիավորում

3 Հունիսի, 2021 18:35
ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանն այցելել է 4-րդ զորամիավորում։

Զորամիավորման հրամանատարական կազմի և գնդերեցների ուղեկցությամբ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանը եղել է մարտական հենակետերում, զրուցել զինծառայողների հետ նրանց մտահոգող հարցերի շուրջ, խրախուսել ծառայության ընթացքում աչքի ընկած մի շարք զինծառայողների։

  • Տարածել