3-րդ զորամիավորումում անցկացվել են ցուցադրական պարապմունքներ

2 Հունիսի, 2021 15:50
Զինծառայողների մասնագիտական գիտելիքների ամրապնդման նպատակով 3-րդ զորամիավորման զորամասերից մեկում հունիսի 2-ին անցկացվել են ցուցադրական պարապմունքներ։

Բացազատված ուսումնական կետերի ղեկավարները զինծառայողներին ներկայացրել են հաստիքային սպառազինության մարտավարական-տեխնիկական բնութագրերը, շահագործման և անվտանգության պահպանման կանոնները, կապի միջոցների կիրառման և բուժօգնության տրամադրման կարգերը։

  • Տարածել