Ստուգումներ մարտական հենակետերում

2 Հունիսի, 2021 15:48
4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի հենակետերում հունիսի 2-ին ստուգվել է մարտական հերթապահության կազմակերպման ընթացքը։

Ստուգվել են մարտական հենակետերում կատարված ինժեներական աշխատանքները, դիրքերի կահավորվածությունը, զինծառայողների ֆիզիկական և բարոյահոգեբանական վիճակը։ Հետագա ծառայության կազմակերպման ուղղությամբ ցուցումներ են տրվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին:

  • Տարածել