Ցուցադրական պարապմունքներ

31 Մայիսի, 2021 19:45
Մայիսի 31-ին 5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել են տեսական և գործնական ցուցադրական պարապմունքներ։

Բացազատված ուսումնական կետերում զինծառայողներին ներկայացվել են հաստիքային սպառազինության մարտավարական և տեխնիկական բնութագրերը, շահագործման և անվտանգության պահպանման կանոնները, կապի միջոցների կիրառման և առաջին բուժօգնության կազմակերպման կարգերը։

  • Տարածել